Ռուսաստանցիների քանի տոկոսն է վստահում Պուտինին․ հարցում
ՄիջազգայինՌուսաստանցիների մեծամասնությունը (80,7%) վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հետևում է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (VTsIOM) ուսումնասիրությունից, գրում է Ռիա Նովոստին։
Հարցման համաձայն՝ ռուսաստանցիների 80,7%-ը վստահում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 63,5%-ը՝ վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Ընդհանուր առմամբ՝ ռուսաստանցիների 77,8%-ը հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը, 51,2%-ը՝ Միշուստինի, իսկ 51,3%-ը՝ կառավարության գործունեությանը, հետևում է հարցման արդյունքներից։