Շոտլանդական վիսկիի մեկ տակառը վաճառվել է ռեկորդային 19 մլն դոլարով
ՏնտեսությունԱսիացի հավաքորդը 16 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 19,3 միլիոն դոլար) հազվագյուտ շոտլանդական վիսկիի մեկ տակառ է գնել, ինչը համաշխարհային նոր ռեկորդ է, հայտնում է The Financial Times-ը:
Միածիկ վիսկին արտադրվել է 1975 թվականի նոյեմբերին Ardberg թորման գործարանում։
Գործարքի պայմանների համաձայն՝ տակառի պարունակությունը բաշխվելու է 88 շշի մեջ և կանոնավոր կերպով գնորդին ուղարկվելու հինգ տարվա ընթացքում:
Financial Times-ը նշում է, որ վիսկիի գինը ներառում էապրանքի պահեստավորումը, ապահովագրությունը և շշալցումը:
Նախորդ ռեկորդը կազմում էր 1 մլն ֆունտ։ Այսքան է ամերիկացի հավաքորդը տվել 1988 թվականին արտադրված Macallan շոտլանդական վիսկիի մեկ տակառի համար։