Մեծ Բրիտանիայի հետազոտողների խումբը շատ հետաքրքիր սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որին մասնակցել են իգական սեռի 18-30 տարիքային խմբի հարյուրավոր ներկայացուցիչներ:
Գիտնականները որոշել էին պարզել, թե որքան համարձակ են կանայք եւ կարող են արդյոք տղամարդկանց ներկայանալ առանց դիմահարդարման, եթե նրանց հարաբերությունները դեռ այնքան էլ երկար ժամանակ չեն շարունակվում: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ կանանց մոտ 54%-ը պատրաստ չէ իր ընտրյալին առանց դիմահարդարման ներկայանալ, եթե իրենց հարաբերությունները դեռ տարուց ավելի չեն, գրում է Informing-ը:
Սակայն 51%-ը հայտարարել է, որ պատրաստ է մերկ ներկայանալ իր ընտրյալին, եթե հանդիպում են վեց ամսից ավելի:
Ըստ գիտնականների՝ երիտասարդ աղջիկները եւ կանայք ավելի վստահ են իրենց մարմնի, քան դեմքի գեղեցկության վրա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am