ԵՄ-ն մտադիր է լրացուցիչ օգնություն հատկացնել Ուկրաինային
ՄիջազգայինԵՄ-ն մտադիր է հատուկ հիմնադրամի միջոցով լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնել Ուկրաինային ռազմական օգնության համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԵՄ արտաքին ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի հայտարարությանը:
Նա հիշեցրել է, որ առաջին անգամ այս հիմնադրամի միջոցով ֆինանսավորվում են մահաբեր զենքի մատակարարումները։