Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա Սողոմոնյան Այրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ» ԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ» Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Երբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ» Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»

Պատկերելով ձայներն ու զգացմունքները. նկարչուհի Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսի հիմքում նորը փնտրելու ու գտնելու գաղափարն է

Հուլիսի 12-ին Հայաստանի նկարիչների միությունում եռուզեռ էր, նկարչուհի, արվեստագետ Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսի բացումն էր, որը կրում է «Անտեսանելին տեսանելի» խորագիրը: Նախքան ցուցահանդեսի պաշտոնական բացումը, մի փոքր շրջեցինք ցուցասրահում: Տաք գույների արձակած ջերմությունից լիցքավորվելուց հետո «Փաստը» զրուցեց նկարչուհու հետ: Սա նրա անհատական հինգերորդ ցուցահանդեսն է, միևնույն ժամանակ մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցահանդեսների, բացի դա, ինքը ևս կազմակերպում է ցուցահանդեսներ: «Այս մեկը կտրականապես տարբերվում է նախորդներից, որովհետև մինչ սա աբստրակտ ժանրի մեջ անհատական ցուցահանդես չեմ ունեցել: Բացի նրանից, որ աբստրակտ ժանր է, սա սուր, ոչ օբյեկտային աբստրակցիայի ժանր է, որտեղ չկան կերպարներ, հայտնի և սովորական պեյզաժներն ու նատյուրմորտները: Ինձ համար այդ էտապն անցել է, սիրում եմ անընդհատ նոր էքսպերիմենտներ անել»,-ասում է նկարչուհին: Իսկ ես արձագանքում եմ` փաստորեն, ինքներդ կարիք եք ունենում նոր բան ստեղծելու և, իհարկե, նոր զգացողությունների: «Ստեղծագործողն այդպիսին պետք է լինի: Անընդհատ փնտրել նորը, ստեղծել նորը, բայց  կայուն լինել շատ: Միշտ գունագեղ նկարչություն եմ ունեցել: Սիրում եմ փորձարկումներ անել նաև գույների հետ: Իհարկե, ամեն նկարիչ ունի իրեն բնորոշ գույները: Ինձ համար, որքան էլ վառ գույներ լինեն, միևնույնն է` գույների մեջ կան ինչ-որ երանգներ, որոնք իմ երանգներն են, դա վստահաբար կզգա իմ գործունեությանը հետևող յուրաքանչյուր ոք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է` ցուցահանդեսը հիմնականում նվիրված է ձայներին և զգացմունքներին: «Իմ ցուցահանդեսի նկարները նախապես տեսնելով` Հայկ Իսրայելյանը ոգեշնչվել և ստեղծել է երաժշտություն»,-արձագանքում է նկարչուհին, երբ ասում եմ, թե յուրահատուկ խշշոց է հնչում սրահում:

Ի դեպ, յուրօրինակ էր ոչ միայն երաժշտությունը, ցուցահանդեսն առանձանում էր նաև մարդկային պլաստիկայի գոյությամբ. Մնջախաղի թատրոնի հետաքրքիր բեմադրությունը՝ որպես ապացույց:

Զրույցն ավարտելուց հետո Արմինեի հետ շտապում ենք Մարտիրոս Սարյանի անվան ցուցասրահ: Այն բազմամարդ է, այստեղ են հայտնի արվեստաբաններ, արվեստագետներ և հատուկ հյուրեր, նկարչուհու ընտանիքի անդամներն ու ընկերները: Շնորհավորանքներ, ծաղիկներ, գրկախառնություններ, իհարկե, ողջույնի խոսք ևս: Նախ՝ ներկայացնում են նկարչուհու խոսքը, թե ինչ է նա ցանկացել «ասել» այս ցուցահանդեսի միջոցով: «Ի՞նչ են իրենցից ներկայացնում զգացմունքները, հույզերը և շատ այլևայլ անտեսանելի երևույթներ: Ունե՞ն որևէ պատկերային համարժեք, որը հնարավոր է արտաբերել և ձև ստանալ... Ֆիգուրատիվ արվեստից հետո ինձ համար բացահայտեցի անառարկայական աբստրակտ ժանրի նկարչությունը, որն անսահման ազատություն և ստեղծագործելու հնարավորություն տվեց ինձ, և վերածնվեց գաղափարն ու ցանկությունը պատկերել «անտեսանելին»։ Կտավը հնարավորություն է տալիս փորձարկել տարբեր տեխնիկաներ, և իմ նոր գործերի մեջ կտեսնեք թղթի և այլ նյութերի կիրառման փորձը։ Ինձ միշտ հետաքրքիր է փնտրել, փորձարկել և գտնել, այս գործերի մեջ երևում է այդ փնտրտուքի ընթացքը` զգացմունքների և ձայների տեսակներ, այն, ինչ դարձել է այս ցուցահանդեսի ոգեշնչման նյութը... Զգացմունքներ նկարելը ոչ մեկին չի պարտադրում նույն պատկերացումը ձևակերպել, բայց մոտեցնում է ձեզ իմ մտածելակերպի ընկալմանը։ Բարի գալուստ իմ ձայների և զգացմունքների պատկերային աշխարհ»,-ահա այս խոսքերով մեկնարկեց Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսը:

Այնուհետև բարձրախոսին մոտեցավ ինքը` հեղինակը: Շնորհակալություն հայտնեց հյուրերին` իր կողքին լինելու համար: «Այն զանգակները, որ տեսաք ցուցահանդեսի մեկնարկին, իմ էությունն է շատ երկար տարիներ, դրանք ինձ բերեցին մի զգացմունքային աշխարհ, երբ սկսեցի ձայն նկարել»,-ընդգծեց նկարչուհին` տեղեկացնելով, որ հաջորդ տարի աշնանը տեղի կունենա այս ցուցահանդեսի երկրորդ մասը` նորաձևության շոուով:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհավորեց նկարչուհուն ցուցահանդեսի կապակցությամբ: «Արմինեի մասին երկար կարելի է խոսել, նա միշտ պրպտող է, միշտ նոր գաղափարների սկիզբ դնող: Երկար տարիներ ճանաչում ենք իրար, Արմինեն նաև Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավարն է: Միասին տարբեր նախագծեր ենք իրականացրել, նաև արտերկրում: Վստահաբար, ամեն ինչ առջևում է»,-եզրափակեց Սաֆարյանը` նկարչուհուն հանձնելով ցուցահանդեսի վերաբերյալ հավաստագիրը:

Արմինե Թումանյանի՝ ձայների ու զգացմունքների աշխարհին կարող եք ծանոթանալ` մինչև հուլիսի 24-ն այցելելով Հայաստանի նկարիչների միություն:

Լուսինե Առաքելյան

 
 
 
 
 
 
 
 
TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան ԴումիկյանՀանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա ՂահրամանյանՀիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՄասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ ԱբրահամյանՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. ՇարմազանովՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան