ԱՄՆ-ն թույլ չի տա Ռուսաստանին և Չինաստանին իր տեղը գրավել Մերձավոր Արևելքում․ Բայդեն
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր երկիրը չի լքի Մերձավոր Արևելքը և թույլ չի տա, որ Չինաստանը, Ռուսաստանը կամ Իրանը զբաղեցնեն իր տեղը։ Այս մասին պետության ղեկավարն ասել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ, ասվում է Սպիտակ տան կայքում։
«ԱՄՆ-ն մտադիր է շարունակել լինել ակտիվ և ներգրավված գործընկեր տարածաշրջանում»,֊ասել է նա,֊քանի որ աշխարհն ավելի մրցունակ է դառնում, իսկ նրա առջև ծառացած մարտահրավերներն ավելի բարդ են»:
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների շահերը սերտորեն փոխկապակցված են Մերձավոր Արևելքի հաջողությունների հետ։
«Մենք չենք լքի տարածաշրջանը և հետևում չենք թողնի վակուում, որը լրացնելու են Չինաստանը, Ռուսաստանը կամ Իրանը»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։