Արեւիկ Ուդումյանի լուսանկարը
LifestyleՊրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արեւիկը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է զոլավոր բլուզի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Նկա՞ր թե՞ վիդեո։ Գնալով ինստան ֆոտո տիրույթից վիդեո տիրույթի է վերածվում։ Վերջ, էլ չնկարվե՞նք»,- մեկնաբանություններում գրել է նա։