Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. Թրամփ Իրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. Վենս

Վայրի խաղողի գինի. քիչ «նորաձև», սակայն բացառիկ խմիչք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Իտալական գինեգործությունը բազմամյա պատմություն ունի, իսկ Լամբրուսկո, այսինքն՝ վայրի խաղողի ավտոխրոն տեսակները դրա անփոխարինելի բաղադրիչներն են: Այդ անունը միավորում է կարմիր խաղողի բազմաթիվ տեղական տեսակներ: Ներկայումս դեռ քննարկվում է, թե արդյո՞ք դրանք տարբեր տեսակներ են, թե՞ մեկ տեսակի կլոններ են: Իտալացիները դրանց պարզապես անվանում են վայրի խաղող, այսինքն, այդպես կոչում են և՛ որթատունկը, և՛ խաղողը, և՛ խմիչքը։ Այդ խաղողի հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ այն հեշտությամբ խաչաձև փոշոտվում է խաղողի այլ տեսակների հետ։

Այսինքն, եթե, օրինակ՝ տնկենք Մուսկատ կամ Իզաբելլա, ապա պետք է իմանալ, որ, ի վերջո, ցանկացած մայրցամաքում և ցանկացած խաղողի այգիներում վայրի խաղողի հետ միասին այն կտա հայտնի կամ անհայտ յուրատեսակ համ։ Լամբրուսկոն կարող է ցանկացած անակնկալ կազմակերպել՝ «ամուսնանալով» որևէ հարևան խաղողի որթի հետ։ Ներկայումս Իտալիայում Լամբրուսկո խաղողից ըմպելիք հիմնականում արտադրվում է Էմիլիա-Ռոմանիա տարածաշրջանում և մի քիչ էլ՝ Լոմբարդիայում։ Դրանք փրփրուն կամ կիսափրփրուն գինիներ են՝ պատրաստված խաղողի տեղական տեսակներից՝ Grasparossa, Monstericco, Salamino և այլն։ Ի դեպ, տեղացիները այդ խմիչքին բազմաթիվ ապրանքանիշերի անուններ են տվել։ Լամբրուսկոն հիմնականում ունենում է գեղեցիկ ռուբինի երանգ, այն կարմիր գինիներից ամենաթեթև երանգ ունեցողն է:

Բացի այդ, լինում են վարդագույն և նույնիսկ սպիտակ գինիներ, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ ծաղկեփունջն ու բույրը։ Ցավոք սրտի, խանութներում կարելի է գտնել էժանագին Լամբրուսկոներ, որոնք բացի անվանումից ոչ մի ընդհանուր բան չունեն այդ իսկական գինու հետ։ Լամբրուսկո ապրանքանիշերի մեծ մասը իրենց ոլորտում իրական էնտուզիաստների տքնաջան աշխատանքի արդյունքն են, որը աստիճանաբար սերնդեսերունդ փոխանցել են խաղողագործներն ու գինեգործները: Այդ գինին իր ծաղկումն ապրել է այն ժամանակ, երբ 20-րդ դարի երկրորդ կեսին Ամերիկայում քաղցր գինիները նորաձև են դարձել: Այժմ այդ ըմպելիքն այնքան էլ տարածված չէ, քանի որ չոր գինիներն են մոդայիկ, չնայած այն ունի նաև իր՝ նվիրված երկրպագուները։

Եթե դուք հանգստանում եք Իտալիայում, ապա աստված ինքն է պատգամել ձեզ փորձել «վայրի խաղողի» այդ գինին, մանավանդ` հավանական է, որ հռոմեացի գեներալներն ու կոնսուլներն են ժամանակին նման խմիչք ըմպել: Լավ երևակայությամբ կարելի է պատկերացնել, թե ինչպես է Հուլիոս Կեսարը համտեսում այդ գեղեցիկ և բուրավետ ըմպելիքը: Լամբրուսկոյի գրեթե բոլոր ապրանքանիշերն արտադրվում են երկրորդական խմորման մեթոդով, այսինքն` թույլատրվում է այն խմորել ոչ թե առանձին շշերի մեջ, ինչպես դասական շամպայնի դեպքում է, այլ մեծ տարաներով։ Չնայած երբեմն կարելի է հանդիպել և առաջին տարբերակին:

Լամբրուսկո խաղողի որոշ գինիներ ունեն իրենց սեփական DOC կատեգորիան, որտեղ, ընդ որում, խստորեն հաստատագրված է, որ բացի Լամբրուսկո խաղողից կարելի է օգտագործել միայն Անչելոտտա խաղողը, որն օգտագործվում է խմիչքին ավելի ինտենսիվ կարմիր երանգ հաղորդելու համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴՆախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներԲռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԵրկխոսության միջոցով խնդիրները լուծելու ցանկությունը դեֆիցիտ է Եվրոպայում. ՊեսկովԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելուԴառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ»Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ ԴաջունցինԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հnգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվելՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը կարող է ազդակ դառնալ ամբողջ աշխարհին՝ գլոբալ խնդիրների լուծման համար երկխոսության անհրաժեշտության մասին. ՊեսկովՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան ԴումիկյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերումՀայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահասԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըՃնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնելԲանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. ԹրամփԻրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. Վենս