Ռուսաստանում YouTube-ը մինչև աշուն կարող է արգելափակվել
LifestyleYouTube ծառայությունը Ռուսաստանում կարող է արգելափակվել մինչև այս տարվա աշուն, տեսակետ է հայտնել ՌԴ նախագահին կից քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի անդամ Իգոր Աշմանովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ակնկալիքն այն է, որ հնարավոր կլինի ապահովել ռուսական նմանատիպ տեսանյութերի հարթակների բնականոն աշխատանքը։
«Մենք պետք է ապավինենք այն փաստին, որ YouTube֊ը դեռևս արգելափակված կլինի: Հենց հիմա դրա սեփականատերը կրկին տուգանվել է արգելված կոնտենտը չջնջելու համար»,- պարզաբանել է Աշմանովը։
Նա նշել է, որ ժամանակի ընթացքում YouTube-ի նկատմամբ տուգանքների շարքը կդադարի։ Մնում է սպասել VKontakte-ի և Rutube-ի աշխատանքի կայունացմանը։
«Երբ սկսվի այդ ծառայությունների բնականոն աշխատանքը, կհայտնվի YouTube֊ի փոխարինող հարթակ»,- եզրափակեց հասարակական գործիչը։