Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա Սողոմոնյան Այրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ» ԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ» Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Երբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ» Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ» «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»

Նվեր-տուփեր՝ Արցախում ծնվող նորածինների համար

«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի «ՍերԱրցախ» ծրագիրն ուղղված է Արցախում նորածին երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը: Նորածինների համար տուփեր պատրաստելու գաղափարը Աննա Աստվածատուրյան Թերքոթի մոտ առաջացել է վեց տարի առաջ: «Կարդում էի Ֆինլանդիայի մասին, այնտեղ պետությունը օգտակար պարագաներով տուփեր է պատրաստում նորածինների համար: Վաղուց ուզում էի նման ծրագիր իրագործել Արցախի համար: Հիմա ճիշտ ժամանակն է: Ցանկանում ենք աջակցել նորածիններին՝ հոգեպես և, իհարկե, ֆինանսապես՝ այս նվերների տեսքով: Գաղափարն ունեի, բայց ինչի՞ց սկսել: Նախ՝ զրուցեցի ընկերուհիներիս հետ, որոնք երեխաներ ունեն, և հարցրեցի՝ ի՞նչ կցանկանայիք տեսնել նման նվեր-տուփի մեջ: Այսպես կազմվեց անհրաժեշտ իրերի ցանկը, հետո արդեն երկրորդ հարցն առաջացավ՝ ո՞ւմ հետ աշխատել, ինչպե՞ս կազմակերպել ամենը: Ծանոթացա տեղական ընկերությունների հետ, մասնավորաբար սկսեցինք համագործակցել «Լալունց» հագուստի արտադրական ընկերության, «Թեոֆարմա» դեղատների ցանցի, փայտե խաղալիքներ պատրաստող «Play Artsakh»-ի և երեխաների համար փափուկ գրքեր պատրաստող «Թմբլիկ» ընկերության հետ: Այդ գրքերը միասին ենք գրել՝ հայրենիքի և թռչնակի՝ մեր նախագծի խորհրդանիշի թեմայով: Հավաքված տուփը օգնություն չէ, այն նվեր է Արցախի նորածիններին»,-ասում է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթը:

Нет описания.

Նա բնակվում է ԱՄՆ-ում և անընդհատ Հայաստանում ու Արցախում լինել և կազմակերպչական հարցերով զբաղվել չի կարող: Այստեղ օգնության է գալիս Լիլիան Գալստյանը՝ Հայաստանում հիմնադրամի ներկայացուցիչը: Նա կապ է պահպանում բոլոր ընկերությունների հետ, կազմակերպում տուփերի հավաքումը և տեղափոխումը Արցախ, իսկ այնտեղ արդեն հիմնադրամի ներկայացուցիչը կազմակերպում է նվեր-տուփերի տեղափոխումը ծննդատներ, արդյունքում դրանք հասնում են նորածիններին: Աննա Աստվածատուրյանն օրերս եղել է Արցախում, մի շարք հանդիպումներ ունեցել այն մարդկանց հետ, որոնք աշխատում են տարբեր, այդ թվում՝ «Սեր Արցախ» ծրագրի վրա: «Արցախում խնդիրները շատ են, դրանցից են փախստականներին տներով, մարդկանց աշխատանքով ապահովելու հարցերը, նրանց, ովքեր ամեն ինչ են կորցրել Արցախի տարբեր բնակավայրերում: Եվ ամենակարևորը՝ Արցախն ուզում է հասկանալ, թե ինչ է լինելու ապագայում: Ցավոտ է մարդկային կյանքերի և տարածքների կորուստը, բայց մարդիկ չեն կարողանում ապագայի պլաններ կազմել: Սփյուռքի համար խնդիր է տեղեկատվական վաակումը, մեզ հիմնականում հասնում է այն տեղեկատվությունը, երբ կրակում են, երբ գազն են անջատում: Բայց քիչ է տեղեկատվությունն այն մասին, թե ինչ է կառուցվում, ինչ փոփոխություններ են տեղի ունենում և այլն: Շատերը տարբեր պատճառներով չեն կարողանում այցելել Արցախ և տեղում հասկանալ իրավիճակը: Նաև նման նախագծերի շնորհիվ փորձում եմ պատմել Արցախի մասին, այն մասին, որ այնտեղ մարդիկ շարունակում են ապրել, բայց դրան զուգահեռ նրանք խնդիրներ ունեն, պետք է հասկանանք, թե ինչպես օգնենք նրանց, ընդ որում՝ ոչ միայն պատերազմի ժամանակ օգնենք ու հետո մոռանանք, այլ միշտ ուշադրության կենտրոնում պահենք Արցախը»,-հավելում է հիմնադրամի նախագահը:

Нет описания.

«Սեր Արցախ» ծրագրի խորհուրդն է արժևորել պատմական հողի վրա ընտանիքներ կազմելու և երեխաների ապագան այստեղ կերտելու դերն ու կարևորությունը: Նախագիծը մեկնարկել է հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ ի նշան 2020 թ.-ի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծնված և իրենց հայրենի հողին նոր կյանք տվող երեխաներին պաշտպանելու անհրաժեշտության և պատասխանատվության։ «Սեր Արցախ» ծրագրի շրջանակներում Արցախի ծննդկան մայրիկներին տրամադրվող նվեր-տուփերի մեջ ներառված պարագաները՝ գիշերանոցը, քնապարկը, սրբիչները, վերմակը, խնամքի հիմնական պարագաները (անձեռոցիկներ, մանկական շամպույն, ջերմաչափ և ծծակ), ծննդկանի համար նախատեսված հիգիենայի պարագաները, ինչպես նաև Հայաստանում անհատական պատվերով նախագծված փափուկ մանկական գրքերը և փայտե անիվներով խաղալիքները պատրաստվում են Հայաստանում և Արցախում: Արցախում հոգատարությամբ հավաքվում և ուղարկվում են ծննդատներ՝ սպասելու հերթական բալիկի ծննդյան պահին:

Լուսինե Առաքելյան

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան ԴումիկյանՀանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա ՂահրամանյանՀիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՄասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ ԱբրահամյանՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. ՇարմազանովՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու