Երեխան ընկել է երեք մետրանոց ջրհորը
ՀասարակությունՌԴ Իվանովոյի մարզում 15-ամյա դեռահասն ընկել է երեք մետր խորությամբ ջրհորը։ Այս մասին հայտնում է IvanovoNews հրատարակությունը։
Տեղի բնակիչներից մեկը, ով ականատես է եղել միջադեպին, կապ է հաստատել լրատվամիջոցների հետ։ Նրա խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ երեկոյան ժամը 9-ի շրջակայքում։ Դեռահասն ընկել է լքված ջրհորի մեջ, որի վրա ծածկ չի եղել։ Միաժամանակ, երիտասարդը փրկվել է այդ վայրի մոտ խաղացած տղաների շնորհիվ։
«Երեխաներն անմիջապես արձագանքեցին։ Ոմանք իրենք կանչեցին ԱԻՆ և շտապօգնություն, մյուսները վազեցին՝ ծնողներին տեղյակ պահելու կատարվածի մասին, իսկ մյուսները նստեցին ջրհորի մոտ և աջակցում էին իրենց ընկերոջը»,- պատմել է կինը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները ջրհորից դուրս են բերել տուժածին, որից հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց։