Իսպանիայում և Պորտուգալիայում շոգի պատճառով ավելի քան 1700 մարդ է մահացել․ ԱՀԿ
ՄիջազգայինԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն ասել է, որ Պորտուգալիայում և Իսպանիայում շոգի ալիքը հանգեցրել է առնվազն 1700 մարդու մահվան, գրում է Gazeta-ն։
«Վերջին տասնամյակների ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ են մահացել ծայրահեղ շոգի հետևանքով, որոնց ժամանակ հաճախ են բռնկվում անտառային հրդեհներ։ Այս տարի մենք արդեն ականատես ենք եղել ավելի քան 1700 անհարկի մահվան միայն Իսպանիայում և Պորտուգալիայում ընթացիկ շոգի ժամանակ»,- ասվում է կազմակերպության կայքում։
Ավելին՝ այստեղ