Ուկրաինայից հացահատիկի արտահանման շուրջ փաստաթուղթը կստորագրվի վաղը՝ Ստամբուլում
ՏնտեսությունՀացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածության վերաբերյալ փաստաթուղթը կստորագրվի ուրբաթ օրը Ստամբուլում, արարողությանը կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Անցյալ շաբաթ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ռազմական պատվիրակությունները բանակցություններ են վարել հացահատիկային հարցի կարգավորման շուրջ: Արդյունքում կողմերին հաջողվել է պայմանավորվել Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու մասին։