36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունԱյսօր՝ հուլիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Արա Մ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Սախարովի հրապարակից դեպի Նալբանդյան փողոց ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 60-ամյա Լիլիա Գ․-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վրարերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդնանոց։
Վրաերթի փաստով քննիչ Գ․ Շագոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։