Ադրբեջանցիները տեղափոխել են Բերձորի ճանապարհին տեղադրված խաչքարը
ՄշակույթԱրցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«2022 թվականի հունիսի 27-ին Դավիթ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջին տեղադրված տեսանյութն ակնհայտորեն ի ցույց է դնում թե ինչպես են մի խումբ ադրբեջանցիներ, տեղափոխում Բերձորի (Լաչին) ճանապարհին տեղադրված խաչքարը: Նույն աղբյուրի համաձայն, այդ հատվածով պետք է անցնի ադրբեջանցիների կողմից կառուցվող և Բերձոր քաղաքը շրջանցող նոր ճանապարհը, որը սկսվում է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղին հարակից հատվածից և անցնելով Արցախի Հինշեն, Մեծշեն գյուղերով, ավարտվում Լիսագորում: