Պենտագոնը ստորաբաժանում է ստեղծել, որը կուսումնասիրի և կկործանի ՉԹՕ-ները
ՀասարակությունԱՄՆ պաշտպանության նախարարությունը ստեղծել է հատուկ ստորաբաժանում, որը կուսումնասիրի անհայտ օբյեկտները տիեզերքում, օդում և ջրում։ Այս մասին ասված է գերատեսչության պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ։
Միավորը կոչվելու է All-domain Anomaly Resolution Office: Նրա խնդիրներից մեկը լինելու է չբացահայտված օբյեկտների «սպառնալիքների մեղմացումը», ներառյալ դրանց ոչնչացումը։ Ստորաբաժանման տնօրեն է նշանակվել Պաշտպանության հետախուզական գործակալության հրթիռային և տիեզերական հետախուզության կենտրոնի գլխավոր գիտնական դոկտոր Շոն Քըրքպատրիկը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՉԹՕ-ի հետազոտության զեկույցը, որը ԱՄՆ կառավարությունը հրապարակել է 2021 թվականին, արժանացել է հանրության քննադատությանը և ծաղրին: Ուսումնասիրված 144 երևույթներից 143-ը թվարկվել են՝ որպես չբացահայտված:
Ավելի ուշ պարզվել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության չբացահայտված թռչող օբյեկտների հիմնական հետազոտողը հեռուստահաղորդավար Թրևիս Թեյլորն է՝ նախկին աստղաֆիզիկոս, ուֆոլոգ և գերբնականի գոյության կողմնակից։ Թեյլորը հեռուստատեսությամբ լրջորեն հայտարարել է, որ ինքը տեսել է «ավելի շատ ՉԹՕ, քան կարելի է հաշվել»։