Ինչպե՞ս է զինծառայողն այրվածքներ ստացել. մանրամասներ
ՀասարակությունԱյսօր հայտնի դարձավ, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:
Դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար «Ավրորանյուզ»-ը կապ է հաստատել ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ: Վերջինս հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել դիրքի վագոն-տնակում առաջացած հրդեհը մարելու հետևանքով: Հարցին, թե ինչու է հաղորդագրությունն այսօր տարածվել, եթե դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին, խոսնակն ասել է, որ առողջական վիճակը վերջին օրերին է վատթարացել: