Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարը «հարևան որոշ երկրների» մեղադրել է տարածաշրջանում կայունությունը խաթարելու փորձերի մեջ
Միջազգային«Ափսոսանք է պատճառում Հայաստանում որոշակի ուժերի՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացին վնասելու փորձերը»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը Ղրղզստանում Թյուրքական պետությունների հատուկ ծառայությունների համաժողովի 24-րդ հանդիպման ժամանակ։
«Ափսոս, որ Հայաստանի ռեւանշիստները չհրաժարվեցին սադրանքներ իրականացնելու իրենց նպատակներից»,- ասել է Նագիևը։
Սրան զուգահեռ՝ ԱԱԾ ղեկավարը հայտարարել է Ադրբեջանի «հարևան որոշ երկրների» տարածքից հանրապետությունում և տարածաշրջանում կայունությունը խաթարելու արմատական շրջանակների փորձերի մասին, սակայն չի նշել, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը։