Ֆիլիպինների Լուսոն կղզում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ՀասարակությունՖիլիպինների Լուսոն կղզում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լաոագ քաղաքից 83 կմ դեպի հարավ-արևելք, օջախը՝ 5 կմ խորության վրա։
Ցունամիի վտանգի մասին առայժմ չի հայտարարվել, սակայն հայտնի է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ։ Ինչպես գրում է Manila Times թերթը, Ռիսկերի նվազեցման ու աղետների հետևանքների վերացման ազգային խորհուրդն արդեն հաստատել է երկրաշարժի հետևանքով մի տղամարդու մահվան փաստը։ Հայտնի է, որ խոսքը Բենգետ նահանգից մի շինարարի մասին է, սակայն նրա մահվան հանգամանքները չեն հաղորդվում։
Ավելին՝ այստեղ