Ցուցարարները ներխուժել են Իրաքի խորհրդարանի շենք
ՀասարակությունԲողոքի ակցիայի մասնակիցները, որոնք դժգոհ են Մուհամեդ Շիյա ալ-Սուդանիի՝ որպես Իրաքի վարչապետի թեկնածու առաջադրվելուց, չորեքշաբթի ներխուժել են խորհրդարանի շենք, հաղորդում է «Շաֆակ» գործակալությունը։
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին ցուցարարներին կոչ է արել անհապաղ լքել խորհրդարանի շենքը։
Նաև, ըստ գործակալության, ցուցարարները կարողացել են մուտք գործել Բաղդադի կենտրոնում գտնվող հատուկ պահպանվող «Կանաչ գոտի», որտեղ տեղակայված են կառավարական գրասենյակներ և դեսպանատներ, ինչպես նաև միջազգային օդանավակայան, որը հարում է ռազմական օդանավակայանին։