Բրիտանիան Նիգերիային կվերադարձնի 19-րդ դարի վերջին գաղութատիրական զորքերի կողմից բռնագրավված մոտ 100 արտեֆակտները
ՄշակույթԲրիտանական գաղութային զորքերի կողմից 1897 թվականին բռնագրավված պատմական արժեք ներկայացնող գրեթե 100 իրերը կարող են հայրենադարձվել Նիգերիայի խնդրանքով, հայտնում է BBC-ն։
Իրերը տարվել են Բենին քաղաքից եւ ներկայումս պահվում են օքսֆորդյան Փիթ Ռիվերսի եւ Աշմոլի թանգարանների հավաքածուներում։
Օքսֆորդի համալսարանի խորհուրդը որոշել է բավարարել Նիգերիայի թանգարանների հանձնաժողովի պահանջը։
Մինչ հաստատելը այն կվերանայվի բարեգործական հանձնաժողովի կողմից։
Հայտարարության մեջ համալսարանը հաստատել է, որ Փիթ Ռիվերսի թանգարանը Նիգերիայի թանգարանների եւ հուշարձանների ազգային հանձնաժողովից 97 առարկաների վերադարձի պահանջ է ստացել:
Սպասվում է, որ բարեգործական հանձնաժողովը հայցը կքննարկի մինչեւ աշուն։