Չինաստանում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 80 հազար մարդ
ՄիջազգայինՉինաստանի հյուսիսարեւելյան Լյաոնին նահանգում հորդառատ անձրեւները եւ դրանց հետեւանքով առաջացած ջրհեղեղները ազդել են մոտ 80 հազար մարդու կյանքի վրա, հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Տուժել է նաեւ մոտ 1600 հեկտար ցանքատարածություն, ըստ Մարզային հեղեղումների եւ երաշտի դեմ պայքարի շտաբի: Ուղղակի տնտեսական վնասը գերազանցել է մոտ 1,9 միլիոն դոլարը:
Լիաոնինգ նահանգի 13 միջին եւ 17 փոքր ջրամբարներում ջրի մակարդակը գերազանցել է կրիտիկականը։
Հինգշաբթիից շաբաթ տեղացած հորդառատ անձրեւների պատճառով նահանգում տարհանվել է գրեթե 80 հազար մարդ։