Վթար Արցախի Կաղարծի գյուղի մոտակայքում. վիրավորների վիճակը ծանր է
ՀասարակությունՀուլիսի 31-ին` ժամը 12:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ Կաղարծի գյուղի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ պատահարի հետևանքով «Գազել» ավտոմեքենայի վարորդ`Մարտունի քաղաքի 53-ամյա բնակիչ Հ. Մ.-ն «Nisan» ավտոմեքենայի վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ն.Բ.- ն (ծնված 1978թ.), և վերջինիս ուղևորներ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ Մ.Բ.-ն (ծնված 1949թ.), Ս. Բ.-ն (ծնված 1956թ.), Յ.Մ.-ն (ծնված 2001թ.) և Գ. Հ.-ն տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված նախնական տեղեկության` Մ.Բ.-ի և Ս.Բ.-ի վիճակը ծանր է։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։