Զելենսկին կոչ է արել մարդկանց՝ հեռանալ Դոնեցկից
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը՝ հավելելով, որ կառավարությունը դրա համար ամեն ինչ կկազմակերպի:
«Այնտեղ հարյուր հազարավոր մարդիկ են, տասնյակ հազարավոր երեխաներ։ Շատերը հրաժարվում են հեռանալ, բայց դա, իրոք, պետք է անել, այս որոշումը պետք է ընդունել։ Հավատացեք ինձ»,- ասել է Ուկրաինայի նախագահ։
Նա կոչ է արել ուկրաինացիներին խոսել նրանց հետ, ովքեր գտնվում են Դոնբասի մարտական գործողությունների գոտում և համոզել նրանց դուրս գալ: