Օլիմպիադա․ Հայաստանի հաղթանակը Ռոբերտ Հովհաննիսյանի միավորի շնորհիվ
ՍպորտՀնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Եգիպտոսի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։
Արման Փաշիկյանի գլխավորած թիմին հաղթանակ բերեց չորրորդ համար Ռոբերտ Հովհաննիսյանը (2591), որը վերջինն ավարտեց պայքարը եւ սեւերով հասավ հաղթանակի։
Գաբրիել Սարգսյանը (2698), Հրանտ Մելքումյանը (2634), Մանուել Պետրոսյանը (2610) պարտիաներն ավարտել էին ոչ ոքի։
Հայաստանը երեքական հաղթանակ տարած 20 թիմերի թվում է։
Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։ Վերջին տուրը օգոստոսի 11-ին է։