Ինչու է Թրամփն իր կնոջը թաղել գոլֆի դաշտում. Daily Mail
ՄիջազգայինԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են նրանում, որ նա իր առաջին կնոջը՝ Իվանային, թաղել է Նյու Ջերսիի իր գոլֆի ակումբում՝ հարկերից ազատվելու համար, հայտնում է Daily Mail-ը։ Ըստ տեղական օրենքների՝ գերեզմանատան հողատարածքը չի հարկվում։
Սրա վրա ուշադրություն է հրավիրել Դարտմութի սոցիոլոգիայի պրոֆեսոր, հարկային իրավունքի փորձագետ Բրուկ Հարինգթոնը։ Նա Թվիթերում գրել է. «Այսպիսով, ես ստուգեցի Նյու Ջերսիի հարկային օրենսգիրքը և տղաներ… դա եռակի հարկեր մուծելուց խուսափել է»: Նյու Ջերսիի օրենքը թաղման համար տրված հողերի սեփականատերերին ազատում է անշարժ գույքի և անձնական գույքի հարկերից, եկամտահարկից և վաճառքի հարկերից:
Ավելի ուշ Հարինգթոնը պարզաբանել է, որ օրենքում ոչ մի դրույթ չկա այն մասին, թե քանի գերեզման պետք է լինի հողի վրա, որպեսզի այն համարվի գերեզմանոց և ազատվի հարկերից։
73-ամյա Իվանա Թրամփը մահացել է հուլիսի 14-ին իր առանձնատանը։ Նա մահացել է աստիճաններից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից։
Հրաժեշտը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հուլիսի 20-ին, Նյու Յորքում։ Թրամփն իր նախկին կնոջը նկարագրել է որպես «հրաշալի, գեղեցիկ և զարմանալի կին, որն ապրել է հիանալի և ոգեշնչող կյանքով»։ Զույգն ամուսնացած է եղել 1977-1992 թվականներին։