Կոսովոյի բանակը նախատեսում է կեսգիշերին գրոհել Սերբիայի հյուսիսային հատվածը. Վուչիչ
ՄիջազգայինԿոսովոյի բանակը նախատեսում է կեսգիշերին գրոհել Սերբիայի հյուսիսային հատվածը, հայտարարել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Նա խոստացել է մոտ ժամանակներս արտակարգ ուղերձով դիմել ազգին՝ կապված ինքնահռչակ հանրապետությունում տիրող իրավիճակի հետ, հայտնում է պորտալը, փոխանցում է «Вечерне новости» պորտալը։
«Կարծում եմ, որ մենք երբեք ավելի բարդ ու ծանր վիճակում չենք եղել, քան այսօր։ Ինչու ես սա ասացի: Պրիշտինայի ռեժիմը փորձում է օգտագործել աշխարհում տիրող տրամադրությունները՝ ներկայանալով որպես զոհ»,- ասել է Վուչիչը։
Հուլիսի 31-ին ավիահարվածի ազդանշաններ են հնչել ինքնահռչակ Կոսովոյի հյուսիսային շրջաններում, որտեղ բնակեցված են սերբերը: Տեղի բնակչությունն սկսել է բարիկադներ կառուցել։ Լրատվամիջոցները հայտնում են, որ սերբերը հրազենային վնասվածքներ են ստացել Յարինջեի անցակետում։