Միջուկային զենքի շնորհիվ գլոբալ խաղաղություն չի՛ կարող լինել. Հռոմի պապի կոշտ արձագանքը
ՄիջազգայինՀռոմի պապ Ֆրանցիսկոսը «ոչ բարոյական» է որակել միջուկային զենքի շնորհիվ աշխարհում բալանսավորված խաղաղություն ապահովելու մասին միտքը:
Այդ մասին Կաթոլիկ Հովվապետը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
«Անվտանգության կեղծ զգացողության ու վախի բալանսի հաշվին կայունություն և խաղաղություն հաստատելու փորձերն անխուսափելիորեն թունավորելու են ժողովուրդների փոխհարաբերությունները, ինչպես նաև խոչընդոտելու են սկսված երկխոսությանը»,- հայտարարել է Հռոմի պապը: