Վաղը Վանաձորի և Կապանի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Հասարակություն«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան, Ուսանողական, Շինարարների, Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ը`Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1, 1ա, Ռ.Մինասյան փողոցի թիվ 1, 2, 19 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Անվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron