Միջուկային պատերազմում հաղթողներ չկան. Պուտին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չկան և այն երբեք չպետք է սանձազերծվի։ Այդ մասին նա հայտարարել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի գործողության վերանայման կոնֆերանսի մասնակիցներին ուղղված իր ուղերձում, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Ինչպես նշել է նախագահը, Ռուսաստանը, լինելով Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից պետություն և նրա ավանդապահներից մեկը, «հետևողականորեն հետևում է պայմանագրի տառին և ոգուն»։
«Միացյալ Նահանգների հետ միջուկային զենքի կրճատման և սահմանափակման շուրջ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանը լիովին կատարել է իր բոլոր պարտավորությունները», - ասել է Պուտինը։
«Մենք ելնում ենք նրանից, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Մոսկվան հանդես է գալիս համաշխարհային հանրության բոլոր անդամների հավասար անվտանգության օգտին։