Ջո Բայդենի՝ կորոնավիրուսի թեստը կրկին դրական է
ՄիջազգայինԵրկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ կորոնավիրուսի թեստը կրկին դրական է եղել, ասել է Սպիտակ տան բժիշկ Քևին Օ'Քոնորը։
Հաղորդագրության մեջ նա նաև նշել է, որ նախագահի ինքնազգացողությունը լավ է, բայց նրա կորոնավիրուսի թեստերը շարունակում են դրական մնալ։ Նա կշարունակի պահպանել մեկուսացման ռեժիմը, ինչպես նշանակել են բժիշկները, սակայն, Օ'Քոնորը վստահեցնում է, որ Բայդենը հոգ կտանի իր քաղաքացիների մասին` աշախտելով նստավայրից։
Հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ Բայդենը վարակվել է կորոնավիրուսով։ Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգների նախագահը թեթև ախտանիշներ ունի: 79-ամյա քաղաքական գործիչը հիվանդացավ՝ չնայած նրան, որ պատվաստվել էր ամերիկյան դեղամիջոցներով։ Հուլիսի 27-ին հաղորդվեց, որ Բայդենը ապաքինվել է COVID-19-ից։ Վերջին թեստն այն ժամանակ բացասական էր։
Անցյալ շաբաթ ապաքինվելուց հետո շաբաթ առավոտյան Բայդենի՝ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, իսկ կիրակի օրը կրկին թեստ է անցել: