Բայդենը պատրաստ է Ռուսաստանի հետ վերսկսել աշխատանքը միջուկային խնդրի շուրջ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են անհապաղ բանակցել Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման նոր համակարգի շուրջ։ Նրա խոսքերը մեջբերում է վարչակազմի մամուլի ծառայությունը։
«Իմ վարչակազմը պատրաստ է արագորեն բանակցել սպառազինությունների վերահսկման նոր համակարգի շուրջ, որը կփոխարինի New START-ին` 2026 թվականին դրա ժամկետը լրանալուց հետո»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Միաժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը միասին աշխատել են ռազմավարական կայունություն ապահովելու համար նույնիսկ սառը պատերազմի ամենաթեժ պահին։