Կոնգրեսը կոչ է արել Վրաստանին տալ HIMARS համակարգեր՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար
ՄիջազգայինՎրաստանը պետք է հանձնի ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային կայանքները, վստահ է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական կուսակցության անդամ Ադամ Քինզինգերը։ Նրա խոսքով՝ վրացական կողմին անհրաժեշտ են համապատասխան զենքեր՝ Ռուսաստանի կողմից հարձակման սպառնալիքի պատճառով, գրում է Gazeta-ն։
Քինզինգերի տեսանկյունից` Ռուսաստանը «օկուպացրել է Վրաստանի տարածքի մի մասը և կարող է սկսել որոշ գործողություններ իրականացնել դրա վրա՝ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար»։ Միաժամանակ, նա չի պարզաբանել, թե ինչ տարածքի մասին է խոսքը։
Ուկրաինական ճգնաժամի էսկալացիայից ի վեր՝ Վրաստանը լիովին չի աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ իր երկրի ազգային շահերը պաշտպանելու պատրվակով, ինչը հարուցել է Կիևի և մի շարք արևմտյան երկրների քննադատությունը։ Այս քայլը քիչ ազդեցություն ունեցավ ռուս-վրացական հարաբերությունների վրա, որոնք վատ վիճակում էին 2008 թվականի հակամարտությունից հետո, որը բռնկվեց վրացական հարձակումից Հարավային Օսիայի վրա, գրում է պարբերականը: