Եգիպտացի ուսանողը, իմանալով, որ հաջողությամբ է հանձնել ավարտական քննությունները, մահացել է «ուրախությունից»
ՀասարակությունԵգիպտոսում համալսարանի շրջանավարտը հանձնել է ավարտական քննությունները և մահացել։ Այս մասին հայտնում է Mirror հրատարակությունը։
22-ամյա երիտասարդը Սաութ Վելի համալսարանի գիտության բաժնի ուսանող էր, նա շատ էր հուզվում և անհամբեր սպասում էր, թե երբ քննությունների արդյունքները կհայտնեն իրեն: Երբ երիտասարդը բացեց ծրարը, ուրախացավ` տեսնելով, որ հաջողությամբ է անցել բոլոր թեստերը։
Բայց նույն պահին տղան հանկարծակի ցավ է զգացել կրծքավանդակի հատվածում և հոսպիտալացվել։ Բժիշկները ուսանողի մոտ սրտի կաթված են ախտորոշել, նա մահացել է նույն օրը։
Երիտասարդի մարմինը հանձնվել է ընտանիքի անդամներին, ովքեր էլ նրան հուղարկավորել են։ Համալսարանի ռեկտորը, որտեղ սովորել է երիտասարդը, ցավակցել է ուսանողի հարազատներին:
Ներկա պահին դատախազությունը հետաքննում է դեպքի մանրամասները։