ԱՄՆ-ն ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ՄիջազգայինԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ներառելով 13 ֆիզիկական անձի և ավելի քան 30 կազմակերպության, այդ թվում՝ մարզուհի Ալինա Կաբաևային։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Բացի այդ, սահմանափակող միջոցների տակ են ընկել PhosAgro-ի նախկին ղեկավար Անդրեյ Գուրևը, Ռուսաստանի կողմից նշանակված, այսպես կոչված, Խերսոնի շրջանի «ղեկավար» Վլադիմիր Սալդոն և Խերսոնի շրջանի «վարչակազմի ղեկավարի տեղակալ» Կիրիլ Ստրեմուսովը։