Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիներին (տեսանյութ)
TVՈստիկանությունը քիչ առաջ ուժի կիրառմամբ բերման ենթարկեց Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող մի կնոջ, ինչպես նաև լրագրող, գրող Վահան Իշխանյանի որդուն՝ Հովհաննես Իշխանյանին, որը ոստիկաններից պահանջում էր ներկայացնել կնոջը բերման ենթարկելու հիմքերը, հայտնում է News.am-ը։
Կառավարության դիմաց բողոքի ակցիային մասնակցում էր նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության հիմնադիր անդամ Վահագն Չախալյանը, որն ասաց, որ մարդկանց բերման ենթարկելով ոստիկանները փորձում են այնպես անել, որ մարդիկ չմիանան ակցիային և չկարողանան իրենց բողոքի ձայնը բարձրացնել Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների դեմ։
Չախալյանը նաև նշեց, որ Հայաստանում գործող բոլոր երկրների դեսպաններին պետք է հենց հիմա հավաքել Կառավարության շենքի դիմաց և ներկայացնել, թե ինչ է կատարվում Արցախում։