Ֆրանսիացի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնագրի գործընթացը
ՄիջազգայինՖրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի խորհրդական Էրիկ Չիոտին ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնագրի գործընթացը:
«Ուզում եմ վերահաստատել իմ աջակցությունը հայ ժողովրդին, որի սահմաններին Արցախում կրկին սպառնում է Ալիևի ավտոկրատ ռեժիմը։ Եվրամիությունը պետք է անհապաղ դադարեցնի Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնագրի գործընթացը»,- Facebook-ում գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։