Թուրքիայում միայն հուլիսին սպանվել է 24 կին. զեկույց
ՄիջազգայինԱնվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron
Թուրքիայում 2022 թվականի հուլիս ամսվա ընթացքում 24 կին է սպանվել, իսկ 20 կին մահացել է կասկածելի պայմաններում։ Տվյալները, ըստ ermenihaber.am-ի՝ հրապարակել է Թուրքիայում գործող «Կանանց սպանությունները դադարեցնելու ենք» հարթակը:
Հուլիսի զեկույցում նշվել է, որ նշյալ կանայք սպանվել են իրենց մտերիմ տղամարդկանց կողմից:
«24 կնոջից 14-ը սպանվել է ամուսնու, 2-ը՝ նախկին ամուսնու, 2-ը՝ նախկին սիրեցյալի, 1-ը՝ եղբոր, 2-ը՝ հարազատի, 1-ը՝ գործատուի, իսկ 1-ը՝ անծանոթի կողմից»։
26 կնոջից 10-ի սպանության պատճառը հայտնի չէ, իսկ 13-ը սպանվել է, քանի որ որոշել է ամուսնալուծվել։
Սպանությունների մի մասը տեղի է ունեցել հանրային վայրում՝ փողոցում, աշխատավայրում, տներում և հյուրանոցում: