Կիանու Ռիվզը կնկարահանվի ԴիԿապրիոյի և Սկորսեզեի՝ սերիական մարդասպանի մասին պատմող սերիալում
ՄշակույթԿիանու Ռիվզը կնկարահանվի «Սատանան Սպիտակ քաղաքում» գրքի ադապտացիայի մեջ։ Ժապավենի պրոդյուսերների թվում են Մարտին Սկորսեզեն և Լեոնարդո ԴիԿապրիոն, գրում է Deadline-ը։
Գրքի հեղինակը Էրիկ Լարսոնն է։ Նրա ոչ գեղարվեստական «Սատանան Սպիտակ քաղաքում» գիրքը պատմում է իր հետքը պատմության մեջ թողնել ցանկացող ճարտարապետ Դենիել Հադսոն Բերնհեմի և սերիական մարդասպան Հենրի Հոլմսի մասին:
Սերիալը կունենա ութ դրվագ։ Արտադրությունը կսկսվի մինչև հաջորդ տարի։
Սերիալի պրեմիերան նախատեսված է 2024 թվականին։