Հայաստանից օդային ճանապարհով արտագաղթը աճել է 60 տոկոսով
Հասարակություն«Զվարթնոց» օդանավակայանում 2022 թվականի առաջին կիսամյակում ուղեւորահոսքը կազմել է 1323811 մարդ (ժամանել է 665940, մեկնել՝ 657871 մարդ), գրում է News.am-ը։
«Շիրակ» օդանավակայանում նույն ժամանակահատվածում ուղեւորահոսքը կազմել է 32557 մարդ (ժամանել է 15668, մեկնել՝ 16889 մարդ)։
Այս տարվա առաջին կիսամյակում ժամանածների թիվը (հաշվի առնելով երկու օդանավակայանների տվյալները) կազմել է 681608 մարդ։ Նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը կազմում է 674760 մարդ։
Նշենք, որ 2021 թվականի առաջին վեց ամիսներին օդային ճանապարհով Հայաստանը լքել է 416040 մարդ։
Ստացվում է, որ Հայաստանից օդային ճանապարհով արտագաղթը 2022 թվականի առաջին կիսամյակում աճել է 60 տոկոսով։