Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատերազմին. Կախա Կալաձե
ՄիջազգայինՎրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատերազմին եւ չի խառնվի ռուս-ուկրաինական պատերազմին։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը եւ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն՝ նշելով, որ «ողջունում է» Վրաստան զբոսաշրջիկների հոսքի աճը։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Վրաստանը պատերազմ չի սկսում, չի միանում պատերազմին, եւ Վրաստանում [Ուկրաինայում պատերազմների համար] երկրորդ ճակատ չի լինելու։ Վրաստանը նաեւ չի միանում պատժամիջոցներին։ Մենք ողջունում ենք զբոսաշրջիկների հոսքը, ես որեւէ խնդիր չեմ տեսնում»,- ասել է Կալաձեն, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Միեւնույն ժամանակ, Կալաձեն ընդգծել է, որ եթե Ուկրաինա ներխուժելու համար Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների ենթարկված անձինք կամ ընկերությունները փորձում են նպաստել օպերացիաներին Վրաստանում, ապա դրան «պատշաճ արձագանք» կհետեւի երկրի օրենսդրության եւ սահմանադրության շրջանակներում։