Սոբչակը պատմել է վրացական օդանավակայանում «լավ ռուսներին զտելու» մասին
ՄիջազգայինՔսենիա Սոբչակը Telegram-ում կիսվել է մի պատմությունով, թե ինչպես են Թբիլիսիի օդանավակայանում ընտրովի զննում ռուսական անձնագիր ունեցող մարդկանց։
Ըստ լրագրողի՝ Վրաստան ժամանելուն պես ռուսներին «դուրս են քաշում» և տեղափոխում առանձին սենյակ, որտեղ նստած են «երեք շատ խելացի մարդիկ»։ Սոբչակը նշել է, որ այդ ներկայացուցիչները վրացիներ չեն, այլ լավ անգլերեն տիրապետող մարդիկ։ Նրա կարծիքով՝ նրանք այդ լեզվի կրողներ են։ Այդ մարդիկ շատ մանրամասն հարցեր են տալիս՝ որտեղի՞ց է այդ մարդը գալիս, ուր է գնում, որտեղ է ապրում Ռուսաստանում, որտեղ է ապրելու Վրաստանում, ինչ աշխատանք ունի, ինչ եկամուտ ունի։
«Հավանաբար, դուք կարող եք հրաժարվել այս սոցիոլոգիական հարցումից, բայց հետո ձեզ կարող են թույլ չտալ երկիր մուտք գործել: Զրուցակիցս չպարզաբանեց դա: Թե ինչ էր, այնքան էլ պարզ չէ։ Լավ անգլերեն լավ ռուսների համար»,- ենթադրել է Սոբչակը։