«Երևան Սիթի» սուպերմարկետի անվտանգության պետը դիմել է ոստիկանություն
ՀասարակությունՈստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեկ ՝ օգոստոսի 10–ին, ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ, 40-ամյա Գագիկ Ա.-ն և հայտնել, որ ինքը աշխատում է «Երևան Սիթի» սուպերմարկետի անվտանգության պետ ու Մաշտոցի պողոտայում գործող «Երևան Սիթի»-ից հափշտակել են խոշոր չափի գումարի ծխախոտ:
Ահազանգով մեկնած ոստիկաններին Գագիկ Ա.-ն հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 700 հազար դրամի նյութական վնաս:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզել են: