Արփինե Դալալյանն ավարտեց մարզական կարիերան
ՍպորտԾանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Արփինե Դալալյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։
«Ողջույն սիրելի ընկերներ...
Չնայած նրան, որ ունեցել եմ փոքր սպորտային նվաճումներ, բայց հասցրել եմ սիրվել Ձեր կողմից, իմ կերպարը սիրվեց մրցահարթակում և ունեցա ինձ երկրպագող շատ մարդիկ:
Շատ մեծ ցավով պետք է ասեմ, որ այլևս ինձ չեք տեսնի մեծ հարթակներում: Լուրջ վնասվածքի պատճառով ստիպված եմ թողնել սպորտը: Չնայած նրան, որ սպորտից մի փոքր ավելին էի ուզում, բայց կարիերաս ավարտում եմ որպես՝
Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակրի կոչումով:
Հպարտ եմ, որ կարողացել եմ իմ երկրի դրոշը բարձր պահել:
Շնորհակալ եմ բոլորիդ ինձ աջակցելու և կողքիս լինելու համար:
Առողջ եղեք»,- գրել է Արփինե Դալալյանը ֆեյսբուքյան էջում: