Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ. Ալիևը կրկին թշնամի է անվանել հայերին
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին թշնամական արտահայտություններ է արել հայերի հասցեին:
Այդ երկրի ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ալիևն անդրադարձել է ԼՂ-ում օրերս տեղի ունեցած սահմանային իրավիճակի սրմանը՝ այն որակելով որպես «հայկական կողմի հերթական ռազմական սադրանք»:
Նա հիշեցրել է, որ զինված միջադեպի հետևանքով երկուստեք զոհեր են եղել, նաև հավելել, որ «ոչ ոք չի կարող խանգարել ու կանգնեցնել իրենց»: