Ադրբեջանում ինքնասպան է եղել 44֊օրյա պատերազմի ևս մեկ մասնակից
ՄիջազգայինԱրցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասնակիցների շրջանում ինքնասպանությունների շարքը չի դադարում: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ 44֊օրյա պատերազմի մասնակից, Գաբալայի շրջանի Ամիրվան գյուղի բնակիչ Իլկին Իսմայիլովը (ծնված 1998թ.) երեկ երեկոյան ինքնասպան է եղել։
Հայտնի է, որ Իսմայիլովն իրեն կախել է սեփական տան բակում։ Հաղորդվում է նաև, որ երիտասարդը նշանված է եղել, ունի ծնողներ և երկու եղբայր։