Թուրքիայում 2-ամյա աղջնակը կծել է իրեն խայթած օձին ու սպանել
ՀասարակությունՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա՝ https://4q5w.short.gy/Անցեք֊այս֊հղումով
Թուրքիայում երկու տարեկան աղջիկը կռվել է 50 սանտիմետրանոց օձի հետ, որը կծել էր նրա շրթունքը։ Փոքրիկը, ի պատասխան, ատամները խրել է սողունի մեջ, գրում է Daily Mail-ը։
Ամեն ինչ տեղի է ունեցել Բինգյոլ քաղաքի մոտ գտնվող գյուղում։ Աղջիկը խաղում էր տան բակում, երբ հարեւանները լսել են նրա ճիչը։ Մեծահասակները անմիջապես շտապել են օգնել երեխային, և ժամանելուն պես նրա բերանում օձ են հայտնաբերել` 20 դյույմ երկարությամբ և շրթունքին սողունի խայթոցի հետք:
Հարևանները աղջկան ցուցաբերել են առաջին բուժօգնություն և շտապօգնություն կանչել։ Տուժածը հոսպիտալացվել է մանկական հիվանդանոց, որտեղ օրն անցկացրել է բժիշկների հսկողության ներքո։ Միջադեպի ժամանակ երեխայի հայրը եղել է աշխատանքի, իսկ ավելի ուշ բացատրել է, որ Աստված է պաշտպանել իրեն։
«Ալլահն իսկապես պաշտպանել է նրան, մեր հարևաններն ինձ պատմել են, որ օձը աղջկաս ձեռքում էր, նա խաղացել էր նրա հետ, իսկ հետո կծել էր նրան, հետո ի պատասխան նա կծել էր օձին»,- պատմել է ծնողը։