Էրդողանը մտադիր է Գուտերեշի և Զելենսկու հետ քննարկել ուկրաինական կարգավորումը
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական քայլերը, ասվում է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի հաղորդակցության բաժնի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հինգշաբթի օրը Լվովում տեղի կունենա Գուտերեշի, Զելենսկու և Էրդողանի եռակողմ հանդիպումը, ավելի վաղ հայտնել էր Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Էրդողանի վարչակազմը հաստատել է եռակողմ հանդիպման պլանները՝ նշելով, որ այնտեղ կքննարկի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու քայլերը «դիվանագիտական միջոցներով` ուկրաինական հացահատիկի համաշխարհային շուկաներ արտահանման համար ստեղծված մեխանիզմի ակտիվացման շնորհիվ»։