Սիմոնյանը դատի է տվել Google-ին
ՎերլուծականՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Սեղմեք֊հղումը
RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել Google-ի դեմ՝ ընկերության YouTube վիդեոհոսթինգի կայքում իր ալիքն արգելափակելու համար։ Այս մասին են վկայում Մոսկվայի արբիտրաժային դատարանի գործերով կաբինետի տեղեկատվությունը։
Հաղորդվում է, որ դատարանը վարույթ է ընդունել Սիմոնյանի հայցը, որը պահանջում է անօրինական ճանաչել իր YouTube-յան ալիքի արգելափակումը։ Նշվում է, որ եթե Google-ը հրաժարվի հեռացնել սահմանափակումները ալիքից, ապա ընկերությունը կարող է տուգանվել՝ 100 հազար ռուբլու չափով դատական ակտը չկատարելու յուրաքանչյուր օրվա համար, ընդ որում գումարը շաբաթական կկրկնապատկվի։
Գործով նախնական դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 26-ին։
Սիմոնյանի YouTube-յան ալիքն արգելափակվել է 2022 թվականի գարնանը։ Բացի դրանից, վիդեոհոսթինգի ադմինիստրացիան սահմանափակել է նաև ռուսական պետական ֆինանսավորվող լրատվամիջոցների մուտքը։ Պատժամիջոցները, մասնավորապես, ազդել են RT-ի, «Առաջին ալիք»-ի, «Ռոսսիա 1»-ի, «Զվեզդա»-ի, ՆՏՎ-ի և «Կուլտուրա»-ի վրա: