Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ» «Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ» Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»


Ինչ կլիներ, եթե․․․ (մաս-2)․ Արմեն Աշոտյան

Բլոգ

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Ինչ կլիներ, եթե․․․ (մաս-2)

Արցախյան բանակցություններ


Վերլուծության այս մասում փորձենք ավելի մանրամասն անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բանակցային գործընթացում տեղի ունեցած ձախողումներին։
Այսպես պատերազմից անմիջապես հետո ԼՂ հակամարտության և Արցախի ճակատագրի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը բավականին հուսադրող էր։

Առաջին հերթին կարևոր է հասկանալ միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հիմնական ուղերձները։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից շուրջ մեկ ամիս անց՝ 2020թ-ի դեկտեմբերի 3-ին Տիրանայում շատ կարևոր հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ԱՄՆ փոխպետքարտուղար Ստեֆան Բիգանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Լե Դրիանը։

Հայտարարությունը կարևոր էր դրանում առկա մի քանի ուշագրավ ձևակերպումներով՝

• ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հաստատակամ հավատարմությունը հակամարտությունների կարգավորման հարցում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը։

• Նրանք վերահաստատում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը՝ հօգուտ հակամարտության մնացած բովանդակային հիմնախնդիրների բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման՝ Հայաստանին և Ադրբեջանին քաջ հայտնի հիմնարար սկզբունքներին և տարրերին համապատասխան։

• Համանախագահները նաև վերահաստատում են իրենց աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական աշխատանքին։

• Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին օգտվել գործող հրադադարից և համանախագահների հովանու ներքո բանակցություններ վարել կայուն և երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի շուրջ։

• Նրանք նաև տարածաշրջանից բոլոր օտարերկրյա վարձկանների լիարժեք և արագ հեռանալուկոչ են անում։

Ըստ էության, այս հայտարարությամբ համանախագահ երկրները արձանագրում էին, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, և չնայած պատերազմի արդյունքներին, համապարփակ կարգավորումը պետք է հիմնված լինի հիմնարար սկզբունքների և տարրերի վրա՝ ներառյալ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքը։

Կարևոր է նաև ուժի և դրա սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համանախագահների դիրքարոշման ընդգծումը, ինչն անուղղակիորեն դատապարտում էր Ադրբեջանի ագրեսիան։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքի կարևորումը վկայում է այն մասին, որ առնվազն հետպատերազմյան սկզբնական փուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չէին նախատեսում փոփոխել տասնամյակներ շարունակ ձևավորված կառուցակարգերը։

Շատ կարևոր է նաև, որ համանախագահները դեռ այդ ժամանակ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները դիտարկում էին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, ինչից կարելի է ենթադրել, որ խաղաղության համաձայնագրի ներքո վերջիններս նկատի ունեին նաև ԼՂ հակամարտության համապարփակ և երկարաժամկետ կարգավորումը՝ այդ թվում ԼՂ կարգավիճակի հարցի ճշգրտումը, ինչը և բխում է ԵԱՀԿ ՄԽ մանդատից։

Ի վերջո, հայտարարության տեքստում համանախագահ երկրները արդեն միասնաբար կոչ էին անում հակամարտության գոտուց դուրս բերել օտարերկրյա վարձկաններին, ու թեև Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման խնդրին պատերազմի ընթացքում համանախագահ երկրներից յուրաքանչյուրը առանձին անդրադարձել էր, սակայն այս հարցում միասնական դիրքորոշման արտահայտումը հետագայում կարող էր կարևոր կռվան դառնալ հայկական դիվանագիտության համար։

Պատերազմից կարճ ժամանակ անց համանախագահ երկրների բավականին հավասարակշռված դիրքորոշումը պատահական չէր․ դա կարող է բացատրվել նաև վերջիններիս այն ակնկալիքով, որ Հայաստանը կարճ ժամանակում կհաղթահարի պատերազմի շոկը և կլծվի Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությանը, ուստի այսպիսով միջազգային հանրությունը՝ ի դեմս համանախագահների, փորձում էր հետագա բանակցային գործընթացի համար վերականգնել առկա կառուցակարգերը և կրկին արժանանալ հայկական կողմի վստահությանը։

Այդ ժամանակ շատ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը համակերպվելու է պարտության արդյունքներին և գնալու է էլ ավելի մեծ զիջումների, ուստի ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելու համար շատ կարևոր էր բանակցային գործընթացի վերականգնումն ու դրանից հայկական կողմի նվազագույն ակնկալիքների բավարարումը։

Պատահական չէ, որ պատերազմից կարճ ժամանակ անց Արցախի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի հարցի շուրջ հավասարակշռված, իսկ երբեմն հայանպաստ դիրքորոշումներ արտահայտեցին նաև միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ։ Մասնավորապես Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները Լեռնային Ղարաբաղի անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևեր ընդունեցին:

ԵՄ մի շարք հայեցակարգային փաստաթղթերում և պաշտոնական հայտարարություններում նույնպես հիշատակվում էին հիմնարար սկզբունքներն ու Արցախի վերջնական կարգավիճակի որոշման անհրաժեշտությունը։

Արցախի կարգավիճակի հստակեցման և հիմնարար սկզբունքների մասին այդ շրջանում բազմիցս խոսել են նաև ՌԴ, ԱՄՆ ներկայացուցիչները։

Քանի դեռ Հայաստանում մեծ էր իշխանափոխության հավանականությունը, որի արդյունքում երկրի ղեկը կարող էին ստանձնել ավելի կոշտ դիրքորոշում ունեցող գործիչներ, ովքեր Ադրբեջանի նորանոր ոտնձգություններին կարող էին հակադարձել ընդհուպ ուժային մեթոդներով, միջազգային հանրությունը փորձում էր որոշակիորեն զսպել Ադրբեջանի գործողությունները և սիրաշահել հայկական կողմին։

Ուշագրավ է, որ վերջին անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածած պաշտոնական հայտարարության մեջ հիմնարար սկզբունքները հիշատակել են 2021թ-ի ապրիլի 13-ին , ինչը հաջորդել էր Հայաստանում բուռն ներքաղաքական զարգացումներին(ԳՇ հայտարարությունը, արտահերթ ընտրությունների օրակարգը և այլն)։
Այն բանից հետո, երբ ուրվագծվեցին առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ԵԱՀԿ ՄԽ-ը և միջազգային հանրությունը սպասողական կեցվածք ընդունեցին, և նույնիսկ Ադրբեջանի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք այդ իրավիճակը չփոխեց։

Միջազգային հանրության նման վարքագիծը, իհարկե, պայմանավորված էր նաև ՀՀ իշխանություններից ստացվող ազդակներով։ Եթե հետպատերազմյան առաջին փուլում տարբեր պաշտոնյաներ, այդ թվում արտգործնախարարը երբեմն խոսում էին Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի, «անջատում հանուն փրկության» սկզբունքի, Մադրիդյան սկզբունքների, ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման և պատերազմական հանցագործությունների մասին, ապա հետագա ամիսներին այս թեզերն աստիճանաբար դուրս մնացին ՀՀ պաշտոնատար անձանց խոսույթից, ինչը համոզնունք առաջացրեց, որ այդ խոսույթը բացառապես ներքին լսարանին ուղղված, հանրային դժգոհությունները մեղմելու մանիպուլյատիվ հնարք էր:

Արցախ մեկնող պաշտոնյաների հեռացումը, ՀՀ պաշտոնյաների կողմից ինքնորոշման իրավունքի փոխարեն կարգավիճակի և անվտանգության վերաբերյալ անորոշ ձևակերպումներն ի վերջո իրենց արտացոլումը գտան նաև միջազգային հանրության խոսույթում։

Դրան նպաստեց նաև Ադրբեջանի հետ առանց Արցախի կարգավիճակը հստակեցնելու՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու, ճանապարհների ապաշրջափակման, ադրբեջանական կողմին որևէ պայմանագրով չնախատեսված նորանոր զիջումներ կատարելու՝ գործող իշխանությունների պատրաստակամությունը։

Ամփոփելով վերոհիշյալը, կարող ենք արձանագրել, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում պարտված իշխանության պահպանումը զգալիորեն թուլացրեց ՀՀ դիրքերը ինչպես ռազմաճակատում, այնպես էլ դիվանագիտական ճակատում։

Բաքվին հաջողվեց բանակցային օրակարգից դուրս մղել հայկական դիվանագիտության տասնամյակների աշխատանքի արդյունքում ձևավորված Մադրիդյան սկզբունքները, Ադրբեջանը խուսափեց 2020թ-ի սանձազերծած պատերազմի և ռազմական հանցագործությունների համար միջազգային պատասխանատվությունից, շարունակում էր որպես պատանդ պահել հայ գերիներին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից գերևարելով նոր զինվորականների։

Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցային օրակարգը լցրեց երկրորդական հարցերով, որոնք որևէ կապ չունեին Արցախի ժողովրդի իրավունքների հետ։ Հայաստանի իշխանությունների թողտվությամբ Ադրբեջանը արցախա-ադրբեջանական գործընթացից միջազգային հանրության ուշադրությունը աստիճանաբար ուղղեց դեպի հայ-ադրբեջանական պետական սահման, Արցախի և արցախցու ճակատագիրը թողնելով լուսանցքում և հող նախապատրաստելով ավելի մեծ զիջումների համար։

Ու չնայած բոլոր ձախողումներին, դեռ պահպանվում էր ստեղծված իրավիճակից քիչ թե շատ արժանապատիվ ելքեր գտնելու հնարավորությունը, սակայն դրա համար անհրաժեշտ էր ամեն կերպ կանխել պարտված իշխանության հետագա պաշտոնավարումը։

Շարունակելի…»։

Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ Արզումանյան«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Ուսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՈչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»«Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»Սահնակային սպորտ՝ ամենաէքստրեմալ մարզաձևերից մեկը. «Փաստ»Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԱշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանՆիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԻրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանBALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարներիՈւժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան Աբրահամյան«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով